Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
07.05.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում այսօր Կապանի, Քաջարանի և Մեղրու ավագանիների անդամները, ինչպես նաև համայնքների ղեկավարների տեղակալները մասնակցել են վերապատրաստման դասընթացի։
Այն «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրով նախաձեռնել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։
Դասընթացի մեկնարկին ներկաներին ողջունել ու վերապատրաստման կարևորության մասին են խոսել ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Սեյրան Ավետիսյանը։
Դասընթացների նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է, քանի որ այն համայնքների զարգացման կարևոր նախապայմաններից է։
Նշենք, որ երեկ Գորիսում նույն վերապատրաստմանը մասնակցել են Սիսիան, Գորիս, Տեղ և Տաթև համայնքների ՏԻՄ անդամները։