Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ

13.05.2024

 Մայիսի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը Սիսիանում կազմակերպել էր ասմունքի մրցույթ-փառատոն՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյակին․ նպատակն էր խթանել Համո Սահյան մարդու և բանաստեղծի նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, բացահայտել մարզի դպրոցներում սովորողների ստեղծագործական մտքի հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցեց մարզի 32 դպրոց։ Մասնակից դպրոցական խմբերը կազմված էին 3-4 աշակերտից ու մեկ ուսուցչից և երկու տարիքային խմբով էին՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։
Սիսիան ժամանած մասնակիցները միջոցառման մեկնարկից առաջ ծաղկադրում կատարեցին Համո Սահյանի հուշարձանին։

Փառատոնի ընթացքում խմբերի բոլոր անդամները ասմունքեցին սահյանական մեկ բանաստեղծություն, որից հետո ներկայացրեցին խմբի կողմից կատարված (կանոնակարգով պահանջվող) նախագծային աշխատանք՝ իր վերջնարդյունքով, որն անպայման պետք է առնչվեր Հ․Սահյանին։
Հանձնաժողովի կողմից ընտրվեցին լավագույն 12 խմբերն ու 3 անհատ աշակերտները։ Ստացած միավորներով առաջատարները Կապանի թիվ 9 ավագ ու Սիսիանի ավագ դպրոցներն էին։
Փառատոնի բոլոր մասնակիցերը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից ստացան հավաստագրեր, իսկ լավագույն խմբերն ու աշակերտները՝ նաև գրքեր։ Դրանք մասնակիցներին հանձնեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մասնակից ուսուցիչներն ու աշակերտները փառատոնի կազմակերպիչների հետ այցելեցին Լոր գյուղ՝ բանաստեղծ Սահյանի տուն- թանգարան:
Նշենք, որ այս նախաձեռնությամբ մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը կարևորել էր պետական կրթական նոր չափորոշիչների ներդրմամբ նախագծային աշխատանքների կատարումը դպրոցականների կողմից, ու սա մարզային մակարդակում աշակերտների նախագծային աշխատանքների ներկայացման բացառիկ օրինակ դարձավ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16