Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

14.05.2024

 Այսօր Գորիսում կայացավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական (արտագնա) և ընդլայնված նիստ, որը վարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների մարզային կառույցների ղեկավարներ։

______________________________________________________________

Օրակարգի առաջին կետով մարզում 2022-2023թթ. իրականացված և 2024թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հայկ Կարախանյանը։
Նշվեց, որ 2022թ․ 28 հաստատված ծրագրերից դեռևս ավարտված չէ 9 ծրագիր կամ ենթածրագիր, աշխատանքների ավելի քան 80%-ն իրականացվել է։
2023թ․ հաստատված 24 սուբվենցիոն ծրագրերից պայմանագրեր են կնքվել 19 ծրագրերի համար՝ ընդհանուր 4,7 մլրդ դրամի։
2023թ․ հաստատված ծրագրերից
-ավարտվել է 4-ը (Տաթև՝ 2, Կապան՝ 1, Մեղրի՝ 1),
-ավարտական փուլում է 4 ծրագիր․ իրականացվել է աշխատանքների ավելի քան 70%-ը (Կապան՝ 4),
-աշխատանքների կատարումը 40%-ն անցել է 8 ծրագրերի մասով (Կապան՝ 6, Քաջարան՝ 2),
-աշխատանքներ դեռևս չեն իրականացվում 5 ծրագրերի մասով (Տաթև՝ 3, Գորիս՝ 2):
2024 թվականին իրականացնելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ են ներկայացվել համայնքներից ստացված 30 ծրագրերի ամբողջական փաթեթներ (11 մլրդ դրամ նախագծային արժեքով, պետական մասնաբաժին՝ 6,5 մլրդ դրամ, համայնքների մասնաբաժին՝ 3,7 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 800 մլն դրամ)։
Նշված ծրագրերից միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դեռևս հաստատվել է 1 ծրագիր («Մեղրի քաղաքի 8 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, վերելակների արդիականացում»)։
2025թ․ սուբվենցիոն հայտերի ներկայացման համար վերջնաժամկետը այս տարվա մայիսի 5-ն էր, և մարզի համայնքներից ստացվել է 21 ծրագրային հայտ։
Սյունիքի մարզպետը համայնքների ղեկավարների հետ քննարկեց ժամկետների ուշացումով ավարտվող, ձգձգվող աշխատանքների պատճառները, անբարեխիղճ շինարարական ընկերությունների հետ կապված խնդիրները։
Ռոբերտ Ղուկասյանը հավելեց նաև, որ այսուհետ, համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերն ընդունելիս, որոշիչ է լինելու դրանց համահունչ լինելը ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթություններին։
___________________________________________________________
Օրակարգի հաջորդ կետով մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացրեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքն ու այդ գործընթացում առկա խնդիրները։
Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեներով 2023թ. նախատեսված 4.3 մլրդ. դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի հավաքվել էր 4.5 մլրդ դրամ կամ՝ նախատեսվածի 104.8 %-ը, աճը նախորդ տարվա համեմատ կազմում էր 47.9 %, բացարձակ թվով` 145 մլն դրամ:
Սեփական եկամուտները 5 հարկատեսակների գծով նախատեսված 2,4 մլրդ դրամի դիմաց կազմել են 2,4 մլրդ դրամ կամ` նախատեսվածի 102,7 %-ը:
Թերացումներ ու վատ կատարում կա անշարժ գույքի հարկի հավաքման պատկերում․ նախատեսված 326,5 մլն դրամի դիմաց փաստացի հավաքվել էր 287,1 մլն դրամ կամ` նախատեսվածի 85,2 %-ը:
Այսօրվա մարզի խորհրդի նիստի ընթացքում համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին նաև իրենց հուզող մի շարք հարցեր, ինչպես նաև մարզպետը նրանց հետ քննարկեց խնդիրներ ու տվեց հանձնարարականներ, որոնք վերաբերում էին սեփական եկամուտների հավաքման ցածր տոկոսների պատճառներին, համայնքների տարածքով անցնող մայրուղիների մոտ կուտակված շինաղբին, հէկերի ջրօգտագործման պատճառով նվազող ոռոգման ջրին ու դրանից տուժող գյուղատնտեսներին, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգմանը, ներհամայնքային ճանապարհներին երթևեկության նշանների տեղադրմանը և այլն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16