Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
18.05.2024
Այսօր Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։
Առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի մարզը ներկայացնող` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։
Նույն դպրոցի թիմը նաև 2022-ին ու 2023-ին էր հաղթել մարզային փուլում ու կրկին առաջին տեղը գրավել հանրապետականում։
Դպրոցը ստացավ 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 700 հազար դրամ, 150 հազարական դրամ են ստացել թիմի վազորդները։
Եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող էին ճանաչվել մարզային փուլում։ Մասնակցել է 11 թիմ` 10 մարզերից և Երևանից․ յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Հաղթող թիմին մրցանակները հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։