Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
22.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 22-ին հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։
Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը վերջինս է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհների համար Սյունիքի մարզի համայնքներից ներկայացված ենթակառուցվածքային նախագծերը։ Իրականացվելիք ծրագրերն ունեն մինչև 100 հազար եվրո բյուջե, իրականացման ընթացքը պետք է տևի մինչև 10 ամիս։
Նախագծերը պետք է համապատասխանեն կայուն և կանաչ ենթակառուցվածքների պահանջներին և բխեն համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի առաջնահերթություններից։
Մարզպետը կարևորեց, որ նախագծերի առաջիկա ուսումնասիրության ու վերջնական հաստատման հիմքում անպայման լինեն համայնքների համար առաջնային և կենսական կարիքների լուծմանն ուղղված ծրագրերը։