Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

24.05.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ու իր աշխատակազմի անդամներին։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու համար ու Անահիտ Մանասյանի հետ խոսել ՄԻՊ մանդատի շրջանակում Սյունիքում առկա հարցերի մասին։
Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մարզպետի աշխատակազմում մարդու իրավունքների խախտման հետ կապված դիմումներն այժմ բավականին նվազել են, իսկ առկա խնդիրները հիմնականում պայմանավորված են սահմանային իրավիճակով ու դրանից բխող դեպքերով, ինչպես նաև ԼՂ-ից բռնագաղթած ու մարզում հաստատված քաղաքացիների իրավունքների հարցերով։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր, որոնց հիմնական մասը վերաբերում էր սահմանին մոտ բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքներին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մարինա Ղազարյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16