Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզի դպրոցներին հրաժեշտ է տվել 1074 շրջանավարտ
24.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ Սյունիքի միջնակարգ և Աճանանի միջնակարգ դպրոցներում (Կապան համայնք) մասնակցել է Վերջին դասին նվիրված տոնական միջոցառումներին։
Մարզպետը շնորհավորել ու բարի երթ է մաղթել դպրոցն ավարտած աշակերտներին ու նշել․ «Ուզում եմ, որ դուք ճախրեք, ճախրեք ինչքան հնարավոր է բարձր, իսկ այն բոլոր դժվարությունները, որ կհանդիպեն ձեր ճանապարհին, թող նոր խթան լինեն ավելի վեր ճախրելու համար։ Եվ միշտ հպարտացեք, որ ծնվել, մեծացել եք այստեղ»։
Շրջանավարտներին շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին նաև Անահիտ Մանասյանը և Մարինա Ղազարյանը, կրթօջախների տնօրենները, մանկավարժներն ու ամենակրտսեր սաները։
Օրվա առիթով Ռոբերտ Ղուկասյանը դպրոցներին ձայնային տեխնիկա նվիրեց, Մարդու իրավունքների պաշտպանը շրջանավարտներին՝ նվերներ։
Նշենք, որ այս ուսումնական տարում Սյունիքի մարզի դպրոցներն ավարտում է 1074 շրջանավարտ։