Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՐՑՈՒՅԹ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

25.05.2024

 Օրերս Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ առաջին ամենամյա «ՄաթԲոյ» աշակերտական մրցույթը, որին ներկա էր նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Մաթեմատիկական այս մրցույթը կազմակերպվել էր Կապանի մաթեմատիկայի խմբակի կողմից և իր տեսակով աննախադեպ էր Սյունիքի մարզի համար: Օրվա սկզբում աշակերտների 4 թիմերին հանձնարարվեց տրված ժամանակահատվածում լուծել բարդացված՝ օլիմպիական մակարդակի մաթեմատիկական խնդիրները, որից հետո թիմերը հերթով պետք է ներկայացնեին իրենց լուծումները, մարտահրավերներ նետեին այլ թիմերի՝ սխալներ գտնել կամ դիտարկումներ անել խնդիրների իրենց լուծման տարբերակների վերաբերյալ:
Օրվա մրցութային մասն անցավ բավականին ակտիվ և բովանդակալից. թիմերը ներկայացնում էին իրենց լուծումները՝ մանրամասն բացատրելով իրենց ամեն քայլը, իսկ հակառակորդ թիմերը՝ ուշադիր լսում, որպեսզի բաց չթողեն վրիպակ գտնելու և իրենց թիմի համար միավորներ վաստակելու հնարավորությունը:
Հաղթող թիմը վաստակեց 64 միավոր, իսկ թիմի անդամները՝ Արսեն Օհանջանյանը, Հրանտ Հարությունյանը և Դավիթ Գալստյանը, պարգևատրվեցին կազմակերպիչների կողմից:
«ՄաթԲոյ»-ի այս մրցույթով մեկնարկ տրվեց ավանդույթի, որ այն այսուհետ կանցկացվի ամեն տարի՝ մասնակցելու հնարավորություն ընձեռելով նաև այն սյունեցի աշակերտներին, որոնք չեն հաճախում Կապանի մաթեմատիկայի խմբակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16