Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
25.05.2024
Սյունիքը ներկայացված է Երևանում ընթացող «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսում։
Մայիսի 25-26-ը այն հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ ծանոթանալով յուրաքանչյուր մարզի կողմից առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերին, հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին, բնության անզուգական գեղեցկությանը, համեղ խոհանոցին, մասնակցել մարզային վարպետաց դասերի և փորձառությունների։
Այսօր Սյունիքի մարզի տաղավար է այցելել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։