Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2024

 Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ։

Հանրապետության տոնը սեփական պետութուն ունենալու մեր իրավունքի վերահաստատման խորհրդանիշն է․ այն մեր ազգային միասնության և անկախության արժեքի հանդեպ հավատարմության, հայ ժողովրդի ոգու և բացառիկ ուժի ցուցադրման, անընկճելիության խորհրդանիշն է:

Առաջին Հանրապետությունը նվաճեցինք 1918-ին՝ Մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատապարտերում մեր գոյապայքարի արդյունքում։

Այսօր հիշում ենք մեր անկախության համար պայքարողների քաջությունն ու նվիրումը և նաև գիտակցում պետականություն կառուցելու ճանապարհին բոլորիս ջանքերի մեկտեղման ու ամրապնդման կարևորությունը:

Հավե՛րժ փառք մեր հայրենիքի փրկության և ինքնիշխանության վերականգնման համար զոհված հայորդիներին։

Թ՛ող այսօրվա խորհուրդն ու նշանակությունը մեզ առաջնորդի ազգային նպատակներին հասնելու մեր գործում, որը մեր երեխաներին ու թոռներին ամուր և ազատ երկիր ժառանգելու նպատակի համար է։

Մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն, և թո՛ղ մեր օջախներում տիրի լույսը, բարությունը, առաջընթացը։

Կեցցե՛ Հայաստանի անկախ Հանրապետությունը, որ ունենք այսօր և որը պահպանելու ու մեր զավակներին փոխանցելու պատասխանատվությունը կրում ենք բոլորս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16