Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

02.06.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները իրազեկման հանդիպումներ են սկսել մարզի համայնքներում, որպեսզի այստեղ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղեկացնեն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։

Մարզպետի աշխատակազմի՝ տեղական ինքնակառավարման ու սոցիալական ոլորտների մասնագետները մայիսի 30-ին նման հանդիպումներ են անցկացրել Մեղրի և Քաջարան, մայիսի 31-ին՝ Տեղ և Տաթև համայնքներում։
Նրանք մանրամասնորեն խոսել են ծրագրի դրույթների մասին, պատասխանել քաղաքացիների հարցերին, տվել պարզաբանումներ, նաև պատրաստակամություն հայտնել հետագայում կապ ապահովել ու աջակցել նրանց՝ հարցերի առաջացման պարագայում։
Առաջիկայում նման իրազեկման հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի մյուս համայնքներում։
Նշենք, որ հաստատված ծրագիրն ունի երեք բաղադրիչ.
Առաջինը բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով:
Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը,
երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը:
Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում:
Առաջինը՝ 5 մլն դրամ, 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու:
Երկրորդը՝ 4 մլն դրամ, 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում:
3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և

2 մլն դրամ, եթե արդեն քաղաքացին ունի հիփոթեք, կրկին՝ բացառությամբ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքից:
Հավելենք, որ Սյունիքի բոլոր գյուղական բնակավայրերում և Գորիս քաղաքում տուն ձեռք բերողները ընտանիքի մեկ անդամի հաշվով 5 մլն դրամ կստանան, մարզի մյուս քաղաքներում՝ 4 մլն դրամ։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16