Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

21.06.2024

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ

Ընդունե՛ք ջերմ ու երախտագիտությամբ լի շնորհավորանքս այսօր մեր հանրապետությունում նշվող Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Ձեր մասնագիտությունը հանրության մեջ ամենակարևորներից է, պատվաբեր ու հարգված։ Դրա ակունքը ձեր հմտություններն են, մարդասիրությունը, անձնուրացությունը և նվիրվածությունը սիրելի աշխատանքին:

Ամեն օր պատասխանատվություն եք կրում մարդկանց կյանքի և առողջության համար, օգնության հասնում ամենադժվար պահերին, երբեմն անում անհնարինը՝ անձնազոհություն ու  կարեկցանք ցուցաբերելով ուրիշի ցավի հանդեպ:

Ձեր  բարդ աշխատանքը պահանջում է ոչ միայն խոր գիտելիքներ, մասնագիտական բարձր պատրաստականություն ու հմտություններ, այլև բարոյական հատուկ որակներ,  բարություն և ապրումակցման ունակություն: Իսկ համակարգի՝ բազմամյա փորձ ու անուն վաստակած աշխատակիցների ​​փորձը ուսանելի ճանապարհ անցնելու օրինակ է երիտասարդ մասնագետների համար:

Մեր մարզի բոլոր բնակիչների անունից մասնագիտական տոնի առիթով շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ սիրելի՛ բուժաշխատողներ՝ բոլորիս առողջության մասին հոգ տանելու համար։ Ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ բարօրություն, երջանկություն, միմիայն խաղաղ պայմաններում բնականոն գործունեություն։  

Թո՛ղ մեր երախտագիտությունն ու հարգանքը ձեր աշխատանքի մշտական գնահատանքի դրսևորումը լինեն։ 


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22