Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՖԻՆԱՆՍՆԵՐ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
02.07.2024

Հարգելի՛ քաղաքացիներ
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Դրա շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ․ ֆինանսների ոլորտում դժվար թվացող թեմաները՝ պարզ մեկնաբանությամբ:
Ընդամենը 1 րոպեանոց հոլովակներ նայելով՝ կիմանաք բոլորիդ ամենաշատը հետաքրքրող հարցերի պատասխանները, օրինակ՝ ինչպես ստուգել վարկային պատմությունը, ինչպես բացել բանկային հաշիվ և այլն:
Հոլովակները ներկայացվում են հետևյալ հղմամբ․
https://www.youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ