Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

05.07.2024

 Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության համար կարևոր տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ հուլիսի 5-ին։
Քսանինը տարի առաջ համաժողովրդական հանրաքվեով հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարեց հօգուտ հիմնարար փաստաթղթի, որով հաստատվել են մեր պետության գոյության և զարգացման ուղենիշներն ու սկզբունքները։
Դրանից հետո նրանում, իհարկե փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք պայմանավորված են եղել մեր ներքին կյանքի ձևափոխումներով և միջազգային պարտավորություններով։
Այնուամենայնիվ, մեր երկրի կայացման փուլերից յուրաքանչյուրում սահմանադրական արժեքներն են, որ հուսալի հենարան են կառավարման ու իրավական երկրում որոշումներ կայացնելու ճանապարհին։
Այսօր էլ ենք ապրում թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային փոփոխությունների շրջանում, սակայն մեր մոտեցումներն ու հիմնական առաջնահերթությունները մնում են անփոփոխ՝ մարդկանց կյանքի որակի բարձրացումը և, իհարկե, մեր երկրի ազգային ու արտաքին անվտանգության ապահովումը։ Ու մեր Սահմանադրության մեջ հռչակված արժեքներն են, որ երաշխավորում են տարբեր մարտահրավերների հաղթահարումը։
Օրվա առիթով սրտանց մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, բարեկեցություն, քաջառողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ ՝ ի բարօրություն մեր հայրենիքի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16