Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10.07.2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։
Այն ծառայում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրայնացման և ծրագիրը շահառուներին մատչելի ներկայացնելուն։
Հարթակում ներկայացված են տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները, անհրաժեշտ պայմանները, դիմելու կարգը, ինչպես նաև՝ մանրամասն տեղեկատվություն բոլոր այն բնակավայրերի վերաբերյալ, որտեղ ծրագրի շրջանակներում բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում պետությունը տրամադրելու է արտոնյալ աջակցություն։
Հարթակում ինտերակտիվ քարտեզի և բնակավայրերի մասին առանձին էջերի միջոցով ներկայացված են աջակցության ծրագրում ընդգրկված այն 390 բնակավայրերը, որտեղ ծրագրով առավել աջակցություն է նախատեսված բնակարան/տուն գնելու կամ կառուցելու համար։
Բնակավայրերի մասին առանձին էջերում մանրամասներ կան առկա ենթակառուցվածքների, կրթական-մշակութային նշանակության հաստատությունների, ինչպես նաև՝ տնտեսական, գյուղատնտեսական նշանակության ռեսուրսների մասին։ Bnakavayr.am-ում շահառուները կարող են ծանոթանալ բնակարանային ապահովման ծրագրի պայմաններին, անմիջապես անցնել housing.socservice.am կայք և լրացնել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը։