Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
12.07.2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Նախարարն այցելում է մարզի բժշկական հաստատություններ, ծանոթանում մատուցվող ծառայություններին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին։ Այսօր նա այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն և այստեղ գործող վերականգնողական կենտրոն։ Նախարարը հետևել է նաև Գորիսում մեկնարկած՝ Արյան կայանի շինաշխատանքներին, որը կառուցվում է՝ կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը։
—————————————————————
Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։ Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։
——————————————————————————
Նախարարի այցը շարունակվում է․ նրան ուղեկցում են նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետը։