Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները ամփոփել են մարզում իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին փուլը

15.07.2024

 Սյունիքի մարզ եռօրյա այցի վերջին օրը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները՝ ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը, հանդիպում են ունեցել Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանի հետ։

«Իմ քայլը» հիմնադրամի, Սյունիքի մարզպետարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործակցությունը սկսել է 2023 թվականի հունիսին ստորագրված եռակողմ հուշագրի շրջանակում։ Սյունիքի մարզպետարանը մարզում ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում աջակցել է դպրոցների ընտրության և հետագա աշխատանքների իրականացման հարցում։

Հուլիսի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները ամփոփել են մարզում իրականացված «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի առաջին փուլը, ինչպես նաև քննարկել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են նախորդ երկու օրերի հանդիպումների արդյունքները, ըստ որի՝ Սյունիքի մարզում ևս 6 դպրոց կմիանա ծրագրին։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչները նաև քարտեզագրել են առաջիկա անելիքները, քննարկվել է ծրագիրը մարզի այլ համայնքերում ևս իրագործելու հնարավորությունը: Կողմերը պայմանավորվել են հաջորդ քննարկումը կազմակերպել ամառային ճամբարին ընդառաջ։

Աղբյուրը՝ https://mystep.foundation/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-16 15:53:20