Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

18.07.2024

Հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հյուրերն էին Կապանում գործող «Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի ամառային դպրոցի սաները՝ իրենց ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի ուղեկցությամբ։
Աշակերտները եկել էին ծանոթանալու մարզպետի հետ ու իր աշխատանքին, հարցեր ուղղելու, առաջարկներ անելու և խոսելու արդյունավետ առաջնորդության, առաջնորդի համար կարևոր որակների, հատկանիշների մասին։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ կառավարման հիմքում ինքը դնում է փոխադարձ հարգանքը, որն էլ իր հետ բերում է միասնություն․․․
Հյուրերը ներկայացրեցին նաև կազմակերպության գործունեությունը և պատմեցին, թե ինչ են հասցրել անել ամառային դպրոցի անցած օրերի ընթացքում։
Մարզպետը նրանց ծանոթացրեց իր աշխատասենյակին ու աշխատանքի սկզբունքներին ևս ու որպես ամփոփում՝ առաջնորդության մասին իր պատկերացումը փոխանցեց․
«Եթե որևէ մեկը առաջնորդում է մյուսներին, կարևոր է, որ անպայման ունենա գաղափարախոսություն առանց գաղափարախոսության առաջնորդություն լինել չի կարող»։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01