Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

19.07.2024

 Աշխատանքային այցով հուլիսի 19-ին Սյունիքում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ փոխնախարար Արման Խոջոյանի ու ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Կապան համայնքի Սրաշեն, Շիկահող և Ճակատեն գյուղեր, հանդիպել բնակիչների հետ, խոսել այստեղ առկա խնդիրների ու տնտեսության զարգացման հնարավորությունների, պետական աջակցության ծրագրերի մասին։
Գյուղացիներն իրենց պատկերացումներն են ներկայացրել տվյալ բնակավայրերում զբաղվածության ապահովման ու տնտեսության զարգացման տարբերակների մասին։
Ներկայացված առաջարկները կքննարկվեն նախարարությունում՝ կոնկրետ լուծումներ գտնելու ու բնակիչներին աջակցելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16