Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
23.07.2024

Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացնում մարզի համայնքներում՝ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» ընթացքն ու իրականացումն ուսումնասիրելու նպատակով։
Մարզպետի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները հավաստագրված սերմացուով պետական աջակցությամբ մշակված ցանքատարածությունների մշտադիտարկումն արդեն ավարտել են Կապան, Գորիս և Տեղ համայնքներում։
Առաջիկայում աշխատանքները կշարունակվեն Սիսիան ու Տաթև համայնքներում։
Արդյունքները կներկայացվեն Սյունիքի մարզպետի աշխատակազմ և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։