Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

31.07.2024

 Քաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։

Մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։

Մարզպետը բարձր է գնահատել կոմբինատի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոմբինատի ղեկավարությանը՝ որպես լավ գործընկեր Սյունիքում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներում մարզային իշխանության կողքին լինելու համար։

Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև «Աժդանակ» ՍՊԸ և «Թունել» ՓԲԸ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16