Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂ, ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
13.08.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 13-ին շարունակել է աշխատանքային այցը Քաջարան համայնքում։
Մարզպետը համայնքի ղեկավարի ու մարզպետի աշխատակազմի անդամների ուղեկցությամբ եղել է Քաջարանց բնակավայրում։ Այստեղ նա հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց, ծանոթացել գյուղի խնդիրներին։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև Քաջարանի խմելու ջրի մաքրման կայան, ծանոթացել նրա աշխատանքին։ Հիշեցնենք, որ Քաջարանը ՀՀ-ում միակ քաղաքային համայնքն է, որտեղ խմելու ջրի համակարգը գործում է համայնքի կառավարման ներքո։
Աշխատանքային օրվա ավարտին մարզպետը հանդիպել է Քաջարանի ավագանու անդամներին, ներկայացրել վերջին ամսում Խոշորացված համայնքում կատարած շրջայցի ընթացքում արձանագարված խնդիրները, որոնց ամփոփումն ու վերլուծությունը լրացուցիչ աշխատանքից հետո կտրամադրվի ավագանուն։