Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ
16.08.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու ՀՀ ԱԺ սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը երեկ այցելել են Կապանի բժշկական կենտրոն։
ԲԿ-ի տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել ու ծանոթացել են վերջին ամիսներին այստեղ իրականացված բարեփոխումներին ու արդիականացման գործընթացին, զրուցել բուժանձնակազմի հետ, բուժառուներին հարցեր ուղղել մատուցվող ծառայությունների որակի մասին։