Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
16.08.2024
Oգոստոսի 14-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Քաջարան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելությանը ներկայացել էր 29 քաղաքացի:
Նրանց մեծ մասը՝ 16 հոգի, դիմել է աշխատանքի տեղավորման միջնորդության խնդրանքով՝ ընդ որում` ԶՊՄԿ-ում:
Չորս քաղաքացի դիմել է դրամական օգնության խնդրանքով, այդ թվում՝ մեկ հոգի՝ ուսման վարձը վճարելու համար:
Քաջարանում բնակվող՝ ԼՂ-ից տեղահանված մեկ քաղաքացի դիմել է նպաստը վերականգնելու միջնորդության խնդրանքով:
Մեկական քաղաքացի դիմել է դպրոցը եղբոր անունով անվանակոչելու, տան խոհանոցի նորոգման համար նյութական աջակցություն ստանալու, սելավից վթարված կամրջի վերականգնման հարցով:
Երկու քաղաքացի ուներ հողի սեփականաշնորհման հետ կապված խնդիր, մեկ հոգի դժգոհեց ցածր աշխատավարձից, մեկ քաղաքացի էլ ներկայացել էր թոշակառուների անունից և առաջիկայում մարզպետի հետ հանդիպման համաձայնություն ձեռք բերել: 50,55,60 տարիների համատեղ կյանքի համար պետական պարգևատրման առաջարկով էլ հանդես եկավ մեկ քաղաքացի:
Մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում Ռ․ Ղուկասյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են քաղաքացիների բարձրացրած խնդիրները՝ համապատասխան լուծումներ գտնելու համար: