Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.08.2024

 Շնորհավո՛ր տոնդ, Կապա՛ն։
Ջերմորեն շնորհավորում եմ կապանցիներին, քաղաքի հյուրերին, մեզ բոլորիս՝ Սյունյաց մարզկենտրոն Կապանի օրվա կապակցությամբ։
Անհնար է գեթ մեկ անգամ լինել այս ջերմ քաղաքում ու չսիրել այն․ ուստի այսօր տոն է, որն ավանդաբար միավորում է ոչ միայն նրա բնակիչներին և հյուրերին, այլև նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են և ում հոգեհարազատ է Կապանը։
Մաղթում եմ, որ սիրելի Կապանի տարեգրությունը լեցուն լինի միայն բարի, լուսավոր ու զարգացում բերող իրադարձություններով։
Թո՛ղ դարավոր պատմությամբ ամրագրված արժեքները, լավագույն ավանդույթներն ու կապանցիների հյուրընկալ սրտերը միահյուսվեն ժամանակին համահունչ ու դինամիկ զարգացման ուղուն, որ որդեգրել է քաղաքը, և արդյունքում այն կանչող տուն լինի դրսում բնակվող բոլոր կապանցիների համար։
Իհարկե, քաղաքի ամենամեծ հարստությունն իր բնակիչներն են, որոնց պետք է միավորի սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարութունը Կապանի հանդեպ և ի շահ Կապանի։
Թո՛ղ տարեցտարի ավելանան Սյունիքի մարզկենտրոնի գեղեցկությունն ու նվաճումները:
Առողջությո՛ւն քաղաքի բնակիչներին, խաղա՛ղ երկինք և բարգավաճո՛ւմ՝ մեր քաղաքին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-08-29 17:00:51