Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
21.08.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր դիտարկել է ՀՀ պետբյուջեի միջոցով Սիսիան համայնքում կառուցվող նոր կրթահամալիրների շինարարական աշխատանքները։
Համայնքի ղեկավար Ա․Հակոբջանյանի ուղեկցությամբ նա եղել է Դարբաս, Վաղատին, Ույծ և Նորավան գյուղական բնակավայրերում։
Դարբասի և Վաղատինի միջնակարգ դպրոցների փոխարեն այժմ գրեթե ավարտվել են նոր կրթահամալիրների կառուցման աշխատանքները։
Իսկ Ույծ և Նորավան գյուղերում շինաշխատանքները նոր են մեկնարկել։
Մինչ նոր կրթահամալիրների կառուցումն ավարտելն ու շահագործումը միջնակարգ դպրոցների ուսումնական գործընթացը կշարունակվի կրթօջախների ներկայիս շենքերում։
Հիշեցնենք, որ այս աշխատանքերն ընթանում են ՀՀ պետբյուջեի միջոցներով Սյունիքում նախատեսված` նոր կրթահամալիրների կառուցման խոշորածավալ ծրագրի շրջանակում։