Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՈՒՄ ՎԱՂԱՏԻՆՈՒՄ
02.09.2024
Սյունիքի Սիսիան համայնքի Վաղատին բնակավայրում այսօր նորակառույց դպրոց բացվեց։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը, Հհ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, այլ պաշտոնյաներ։
2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքի: Այս պահին այստեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: