Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

10.09.2024

 Սյունիքի մարզը սեպտեմբերի 7-ին հերթական անգամ մասնակցեց Տավուշի Դիլիջան քաղաքում ավանդաբար կազմակերպվող «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին։

Այս անգամ մարզը ներկայացնում էին Տաթև համայնքում գործող «Ժասմենա» նորաձևության սրահն ու նորաստեղծ «Շինուհայր» երգի-պարի համույթը (ղեկավար՝ Արտյոմ Սյունեցի), Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում գործող «Արի Խնձորեսկ» տարածքային զարգացման ՀԿ-ն (նախագահ` Նարեկ Ադամյան) և Շուռնուխի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, ձեռքի աշխատանքների վարպետ Լուսինե Սարգսյանը:
Սյունիքի տաղավարներում ցուցադրվեցին հայկական ազգային տարազներ, տարբեր նյութերից պատրաստված ձեռագործ հուշանվերներ ու գեղարվեստական ձևավորումներով աշխատանքներ, հայկական արծաթագործության վարպետությանը համահունչ զարդեղեն:
Մատուցվեց «Սյունիք» նախշազարդումով պատրաստված գաթա, փառատոնի այցելուներին ներկայացվեցին տաղավարներն ու անդրադարձ եղավ ցուցադրված աշխատանքների ստեղծման պատմությանը: Մարզի տաղավարներում կազմակերպվեց նաև վարպետության դաս՝ մետաքսե շարֆերի վրա արվող ազգային զարդանախշերի տեխնիկայի ուսուցում:
Փառատոնի ընթացքում ելույթ էին ունենում մարզերից ժամանած երգի ու պարի համույթները։ Սյունիքից հանդես եկան Շինուհայրի պարուհիները․ նրանք պարային կատարումներից բացի ցուցադրեցին Վան-Վասպուրականի տարազը: Իսկ Սյունիքի համերգային ծրագրի ընթացքում բեմի մեծ էկրանին ցուցադրվեցին 2024թ. Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից կազմակերպված հիշարժան միշակութային միջացառումներից դրվագներ:
Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ ԷՆ զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59