Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ՝ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎ
11.09.2024
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Հիշեցնենք, որ նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով:
Այսպիսով, Սյունիքի մարզի սիրելի՛ դպրոցականներ և ուսուցիչներ, հրավիրում ենք ակտիվորեն մասնակցելու կրթամշակութային տոնին․
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին`
Ակսել Բակունցի տուն-թանգարանում (ք. Գորիս),
Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում (ք. Կապան):