Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է Մեղրի համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

12.09.2024

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները շարունակում են պարբերաբար հանդիպումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։

Սեպտեմբերի 12-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը համայնքի ղեկավարի ու մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի մասնակցությամբ հանդիպել է Մեղրի համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն, ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, ստեղծվել հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ։

Հանդիպումները կշարունակվեն մարզի մյուս համայնքներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16