Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

16.09.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում 2023 թվականից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ծավալը, ընթացքն ու որակը։

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։
———————————————————————————
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ -ի շենքը․ աշխատանքների շրջանակում բարեկարգվում է նաև ՆՈՒՀ-ի տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 367 մլն 283 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 293 մլն 826 հազար դրամ։
Կապալառու՝ «Տիգ Լի» ՍՊԸ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 87 տոկոսը։ Ընթանում են ներքին հարդարման, բակի ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքները։ Այս տարի հիմնանորոգումը կավարտվի։
Ի դեպ, ՀՀ պետբյուջեից կառավարության հատկացրած գումարով Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս պահին 52 մլն 303 հազար դրամի գույքի ձեռքբերման գործընթաց է սկսել, որը կհատկացվի հիմնանորոգված ՆՈՒՀ-ին։
—————————————————————————
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նորոգվում, վերակառուցվում է Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/109 և 8/110 հասցեներում գտնվող ակումբ-գրադարանը, բարեկարգվում տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 84 մլն 241 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 51 մլն 714 հազար դրամ։
Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ։
Մինչ այժմ իրականացվել է նախատեսված աշխատանքների մոտ 92 տոկոսը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16