Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱԿԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎԵԼ

17.09.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ու շինարարական ընկերության ներկայացուցչի հետ այսօր դիտարկել է մարզկենտրոնում արդեն ավարտված սուբվենցիոն ծրագիրը, որն իրականացվել է կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։

———————————————————————————
Սուբվենցիոն այս ծրագրով բարեկարգվել են Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի 2, 4, 6, 28, 30, 32, 34 և Մինաս Պապյան փողոցի 5, 6, 7, 8, 9, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 24, 26 շենքերի բակերը․ տարածքներն ասֆալտապատվել են, կառուցվել բակային մայթեր ու թեքահարթակներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 205 մլն 708 հազար դրամ է, որում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման չափը՝ 113 մլն 140 հազար դրամ։
Կապալառու՝ «Ապառաժ» ՍՊԸ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-22 11:52:05