Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21.09.2024

Սեպտեմբերի 21-ը՝ մեր անչափ թանկ ու սիրելի հայրենիքի Անկախության օրը, հայ ժողովրդի ազատությունը, միասնության հաղթանակն ու անսասան ոգին մարմնավորող օրն է։
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։
Այս օրը մեզ համար ոչ միայն պետական ամենակարևոր տոնն է, այլ նաև մեր ազգային արժանապատվության և ինքնիշխանության, ավելի լավ ապագայի ձգտելու և միասնականության խորհրդանիշն է:
Երեսուներեք տարի առաջ վերականգնելով դարերով երազած անկախությունը՝ նոր էջ բացեցինք Հայոց պետականության պատմության մեջ:
Ու երբ խորհում ենք, թե ինչպես հասանք դրան, երբ հիշում ենք անկախությունը նվաճելու և պահպանելու համար պայքարում նորանկախ մեր հանրապետության ինքնիշխանության համար կյանքը զոհած հայորդիների մասին, առավել պարտավորված ենք զգում վերահաստատելու մեր հանձնառությունը՝ կառուցելու խաղաղություն մեր տարածաշրջանում և ամեն օրվա նվիրումով աշխատելու մեր երկրի զարգացման ու բարգավաճման համար։
Թո՛ղ այս տոնական օրը մեզ նոր ոգի և վճռականություն ներշնչի՝ համատեղ ուժերով մեր երկրի ապագան կերտելու համար։
Մենք միասին կարող ենք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 14:34:08