Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ԴԵՊԻ ԳՅՈՒՂԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ

22.09.2024

 

Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը սեպտեմբերի 20-ին մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Քաջարան համայնքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։
———————————————————————
2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում դեպի Փուխրուտ գյուղական բնակավայր (3257 մ) և դեպի Կաթնառատ գյուղական բնակավայր (1309 մ) տանող ներհամայնքային ճանապարհներին, որոնք նախկինում անբարեկարգ էին։
Իրականացվող աշխատանքների շրջանակում ճանապարհները նաև լայնացվում են, կառուցվում կողային առուներ, ապահովվում է ջրահեռացումը, անհրաժեշտ հատվածներում կառուցվում են հենապատեր։
Արդյունքում գյուղերը կունենան հիմնանորոգված, ասֆալտապատ ու ավելի լայն ավտոճանապարհներ։
Ծրագրի արժեքն է 514 մլն 692 հազար դրամ, որի 60 տոկոսը ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման չափն է։
Կապալառու` «Ապառաժ» ՍՊԸ։
Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարեվերջ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 14:34:08