Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ
22.09.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները շարունակում են պարբերաբար հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Սեպտեմբերի 20-ին մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են Գորիս համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, արձանագրվել նրանց բարձրաձայնած հարցերը, որոնք լրացուցիչ կուսումնասիրվեն, ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, ստեղծվել հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ։
Հանդիպումները կշարունակվեն մարզի մյուս համայնքներում։