Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

24.09.2024

 Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կայացավ տարեսկզբի ավանդական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, մարզային ենթակայության մարզամշակութային ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցությունը վարում էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզային իշխանության ղեկավար կազմի անդամներ, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն ու աշխատակիցները։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ կատարած աշխատանքի համար ու հիշեցրեց մարզպետի աշխատակազմի որդեգրած սկզբունքները կրթական ոլորտում կազմակերպվող աշխատանքում, խոսեց տարբեր հարցերում մոտեցումների, խնդիրների ու լուծման ճանապարհների մասին։ Անդրադարձ եղավ կրթահամալիրների կառուցման ծրագրին, ՊՈԱԿ-ների բյուջեի տնօրինման ժամանակ առաջնահերթությունների ճիշտ սահմանմանը, կրթօջախների ապաքաղաքական լինելուն և այլ հարցերի։
«Դպրոցի տնօրենը պետք է հասարակության մեջ ամենահարգված մարդկանցից մեկը լինի, խնդրում եմ՝ պահպանեք այս մոտեցումը», - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Ներկաներին խոսք ուղղեց նաև մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ կարևորելով այս ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և վստահեցրեց, որ այն նշաձողը, որն իր խոսքում սահմանեց Ռոբերտ Ղուկասյանը ուսումնական հաստատությունների համար, հեշտությամբ հասանելի ու հաղթահարելի է։
Մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը խոսեց մեկնարկած ուստարվա նորությունների, առաջիկա անելիքների, ուսումնական գործընթացում, դպրոցների կառավարման մոդելում, ֆինանսավորման համակարգում կատարված փոփոխությունների ու հանրակրթությանը վերաբերող այլ հարցերի մասին, անդրադարձավ հայտարարված «Մշակութային տարվա» իրականացումն ապահովող միջոցառումներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16