Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

25.09.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 25֊ին հանդիպել է Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենների հետ և քննարկել առողջապահական հաստատությունների աշխատանքային գործունեությունն ու դրանց զարգացման ռազմավարությունը։
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոլորտին առնչվող կարևոր խնդիրները, տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության առաջընթացն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նեղ մասնագետների պահանջարկի, նոր ծառայությունների ավելացման անհրաժեշտության, բուժհաստատությունների նկատմամբ բնակչության վստահությունն առավել մեծացնելու, մարզի բժշկական կենտրոնների միջև համագործակցությունն ամրապնդելու մասին։
Քննարկվեցին առողջապահական համակարգին վերաբերող կազմակերպական, ֆինանսական, իրավական մի շարք հարցեր, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվեց նաև յուրաքանչյուր բժշկական կենտրոնի ֆինանսական տարվա ամփոփման կանխատեսումներով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16