Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

26.09.2024

 Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով շարունակելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ հանդիպումները՝ սեպտեմբերի 25-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է Քաջարան համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ու Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։
Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, արձանագրվել այն հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն, իսկ վերջում ստեղծվել է նաև հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմ՝ երկու ներկայացուցչի ընտրությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16