Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

26.09.2024

 Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի 70 դպրոցների թիմերն (140 աշակերտ) առաջին անգամ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։

Յուրաքանչյուր դպրոցից մասնակից թիմում 10-12-րդ դասարանների մեկ աղջիկ ու մեկ տղա էր ընդգրկված։ Նրանք Կապան համայնքի տարածքում հաղթահարեցին 20 կմ տարածություն։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից մարզի 80 միջնակարգ ու ավագ դպրոցները ստացել են 2-ական հեծանիվ, որոնք և օգտագործվեցին մրցաշարի ընթացքում։
Մրցաշարի արդյունքում հաղթող ճանաչվեցին․
1-ին տեղ՝ Կապանի թիվ 9 ավագ դպրոց (աշակերտներ՝ Միլենա Հովհաննիսյան, Նարեկ Իսավերդյան),
2-րդ տեղ՝ Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոց (աշակերտներ՝ Էլեն Ջհանգիրյան, Էդգար Առաքելյան),
3-րդ տեղ՝ Գեղանուշի միջնակարգ դպրոց (աշակերտներ՝ Անի Խալափյան, Հրաչ Պատվականյան)։
Մրցանակակիր աշակերտները ՀՀ ԿԳՄՍ նախարարության գավաթներ և պատվոգրեր ստացան, որոնք հանձնեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
1-3-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմերը կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ հանրապետական փուլին․ նրանք պետք է մրցավայր ներկայանան դպրոցին տրամադրված հեծանիվներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-26 17:33:32