Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱՆԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

28.09.2024

 Սեպտեմբերի 28-ը խորհրդանշական օր դարձավ հայ-իրանական սահմանը հատող ՀՀ քաղաքացիների համար։

Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։

 

Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։
 
Այս առիթով սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցում էին Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը և Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
 
Կ․Բալյանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից ողջունեց օրվա իրադարձությունն ու համաձայնագրի գործարկումը՝ այն ևս մեկ քայլ համարելով հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում։ Մարզպետի խորհրդականը նշեց նաև, որ սա լրացուցիչ խթան կդառնա երկու կողմի միջև տնտեսական կապերի ու զբոսաշրջային ոլորտի զարգացման համար։
 
Նշենք, որ շուտով Սյունիքում կգործի գրասենյակ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն տեղում կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը։ Այսպիսով կրճատվում են մաքսային ընթացակարգերն ու արագանում է անդրսահմանային ճանապարհորդության գործընթացը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16