Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի քննարկում

28.09.2024

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը սեպտեմբերի 27-28-ը մասնակցել են «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում (իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում) կազմակերպված աշխատանքային այցերին ու քննարկումներին։

Դրանք իրականացվել են պետական, տեղական ինքնակառավարման և ԵՄ կառույցների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների, ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Աշխատանքային հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ստեփանյանը, Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանը։

Երկու օրերին իրականացվել են այցելություններ ծրագրի շրջանակում ենթադրամաշնորհների միջոցով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնք արդեն սկսել են իրականացնել ծրագրերն, ու արդյունքները տեսանելի են՝ «Հանուն Ազատության» ՀԿ, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ։

Ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհների մրցույթում հաղթած կազմակերպություններն ու հավաստագրեր ստացել։

Կազմակերպվել են կլոր սեղան, պանելային քննարկում, անցկացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16