Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԸ

29.09.2024

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 27-28-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

Նախարար Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան:
————————————————————
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է Հյուսիս-Հարավ (Քաջարան-Ագարակ) 32 կմ ծրագրի Մ2 գործող միջպետական ճանապարհի 360-րդ կմ-ին հարակից տարածքի շինհրապարակ։
Նախարարին ներկայացվել է, որ ըստ ժամանակացույցի, առաջիկայում նախատեսված է սկսել թունելի փորման և կամուրջների կառուցման աշխատանքները։
Ճանապարհի մյուս հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում և հաշվի առնելով շինարարության տեմպերի և ծավալների աճը՝ գրեթե կրկնակի ավելացել է շինհրապարակում առկա աշխատող տեխնիկաների քանակը՝ նախկին 80-ի փոխարեն դառնալով 150։
——————————————————————
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում երեկ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։
Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները։
Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի 3-րդ շերտը։
———————————————————————————
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան։
«Ագարակ» ենթակայանը 2002-2023թթ․ եղել է փոխանջատման կետ, իսկ տրանսֆորմատորի տեղադրումից հետո դարձել է ենթակայան, որի շնորհիվ բարձրացվել է կայանի հուսալիությունը։
«Շինուհայր» ենթակայանից Մեղրի 1 և Մեղրի 2 էլեկտրահաղորդման գծերը միանում են «Ագարակ» ենթակայանին, որտեղից Արասբարան 1 և Արասբարան 2 էլեկտրահաղորդման գծերով էլեկտրաէներգիա է մատակարարվում Իրան։
————————————————————————



Սյունիքում նախարարն իր տեղակալ Հովհաննես Հարությունյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»։
Սանոսյանին տեղում ներկայացրել են կոմբինատում կատարված մեծածավալ աշխատանքներն ու ներկայում ընթացող աշխատանքները։
—————————————————————
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:
 
Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։
—————————————————————————
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59