Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

01.10.2024

 Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, նշվում է Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրը. այս կապակցությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այցելել են

Կապանի «Արծվաբույն» սպասարկման կենտրոն։
Նրանք զրուցել են տնօրենի ու շահառուների հետ, հետաքրքրվել կենտրոնի առօրյայով, հոգսերով, բնակիչների առողջությամբ ու ժամանցով։
Այցի ընթացքում արձանագրվել են նաև կենտրոնի խնդիրներն ու կարիքները, և առաջիկայում մարզպետի աշխատակազմի կողմից համապատասխան աջակցություն կտրամադրվի։
Ի դեպ, այստեղ բնակվում են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ սերնդի ներկայացուցիչներ։
 
Նշենք նաև, որ Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզի՝ 100 և ավելի տարեկան 6 քաղաքացու 100 հազարական դրամ է հատկացվել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 10:26:52