Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

02.10.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։     

Ծրագրի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզում նախատեսվում է 2025 թ սերմնավորել 1600, իսկ 2026 թ՝ 2130 կով։

Սյունիքի մարզում կովերի արհեստական սերմնավորումն իրականացնելու համար մինչև  2024  թվականի դեկտեմբերի 1-ը համապատասխան  սերմնավորող կազմակերպությունները  պետք է դիմեն մարզպետի աշխատակազմ՝ 2025 թվականին  կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու  հայտ  ներկայացնելու  նպատակով։

Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) սահմանում է մարզպետի աշխատակազմը՝ մարզին նախատեսված քվոտայի սահմաններում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու մասին։

Ընդ որում, եթե միևնույն համայնքում (բնակավայրում) կովերի արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցելու համար հայտեր են ներկայացրել երկու և ավելի կազմակերպություններ, ապա համայնքի (բնակավայրի) ղեկավարը պայմանագիր է կնքում հայտ ներկայացրած բոլոր կազմակերպությունների հետ՝ սերմնավորման ենթակա կովերի թիվը հավասարաչափ բաշխելով կազմակերպությունների միջև։

Հարցերի դեպքում զանգահարել 094 950 112։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16