Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԻ ԲԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ

02.10.2024

 Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Սյունիքում գտնվող` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցկացրել են խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, տեսչական մարմնի ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են ու օգտակար՝ կուտակված խնդիրները բարձրաձայնելու, ավելի արագ լուծելու, տարբեր կառույցների՝ միմյանց հետ համագործակցելու և սրանով պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար։
Սլավիկ Սարգսյանը նշեց, որ եկել են քննարկելու առկա ու մտահոգող հարցերը, ու ներկայացնելով տեսչական մարմնի գործառույթները՝ շեշտեց, որ իրենց նպատակը պարզապես խախտումներ գտնելն ու տուգանելը չէ, այլ կանխարգելելը, իրազեկելը, հետադարձ կապն ու խորհրդատվությունը և նպաստելը, որ բոլորն աշխատեն օրենքի սահմաններում, իսկ ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրները նաև իրավասու այլ կառավարման օղակներին ներկայացնելը՝ լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգող խնդիրները ներկայացրեցին ու տեսչական մարմնի ղեկավարից և մասնագետներից պարզաբանումներ ստացան, ինչպես նաև քննարկվեցին կառույցի գործառույթների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպումից հետո Սլավիկ Սարգսյանն ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն։
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է ԲԿ-ի պայմաններին, այստեղ մատուցվող ծառայություններին ու հնարավորություններին, զրուցել բուժառուների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16