Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

09.10.2024

Շարունակելով մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով պարբերական հանդիպումները՝ այսօր ԼՂ-ից տեղահանված ու Կապան համայնքում հաստատված քաղաքացիներին հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Նարե Ղազարյանն ու Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը։
Նրանք նախ շնորհակալություն են հայտնել ներկաներին Սյունիքում բնակություն հաստատելու և իրենց հետագա կյանքն այստեղ կառուցելու մտադրության համար։
Այնուհետև ծավալվել է զրույց տեղանվածներին մտահոգող խնդիրների շուրջ։
Նրանց են ներկայացվել պետական աջակցության ծրագրերը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները նաև պատասխանել են հնչող հարցերին, պարզաբանումներ տվել բնակապահովության, սոցիալական, առողջապահական, քաղաքացիության, անձնագրերի ստացման ու այլ հարցերի շուրջ։
Որոշ խնդիրներ արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության կամ վերադաս կառույցներ ներկայացնելու համար։
Ներկաները նաև իրենց շարքերից ընտրել են երկու հոգու՝ նրանց միջոցով մարզային իշխանության հետ կապն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար։
Վերոնշյալ անձինք մարզի մյուս համայնքներից նույնկերպ ընտրված երկուական ներկայացուցիչների հետ կընդգրկվեն մարզպետի կից ստեղծվող հասարակական խորհրդի կազմում, որը կզբաղվի Սյունիքում հաստատված՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հարցերով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 11:12:05