Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԻՍՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ

14.10.2024

 Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը հոկտեմբերի 11-ին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է Գորիս քաղաքում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ու այլ միջոցներով կատարվող բարեկարգման աշխատանքները։

——————————————————————————
2023 թ․ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Գորիս քաղաքի Թումանյան փողոցը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 182 մլն 114 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 118 մլն 901 հազար դրամ։
Կապալառու՝ «Տեխնաշին» ՍՊԸ։
2023 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է պատմական Հին Գորիս տանող ճանապարհը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 405 մլն 259 հազար դրամ է, որի մեջ պետական համաֆինանսավորման մասնաբաժինը՝ 237 մլն 530 հազար դրամ։
Կապալառու՝ «Գրիգորյան Շին» ՍՊԸ։
---------------------------------------------------------------
Այս ծրագրերի շինաշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Երկու փողոցներում էլ, բացի հիմնանորոգումից ու ասֆալտապատումից, կառուցվում են նաև մայթեր, հենապատեր, ջրահեռացման կողային առուներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-21 11:12:05