Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

16.10.2024

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Սյունիքի պատասխանատուի հետ այսօր շրջայց են կատարել Կապանի թիվ 12, թիվ 7 և թիվ 13 հիմնական դպրոցներ։

Այս դպրոցներում վերջերս WFP-ի միջոցներով ու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, որոնք կապահովեն կրթօջախները այլընտրանքային էլեկտրաէներգիայով։
Մարզպետի աշխատակազմի ու միջազգային կառույցի պատասխանատուները դպրոցների տնօրենների հետ քննարկել են այս ներդրումների արդյունավետությունը, հետագա շահագործման ու տեխնիկական այլ հարցեր, դիտարկել տեղադրված վահանակները։
Նշենք, որ 2021-2024 թվականներին ընդհանուր առմամբ WFP-ն Սյունիքի մարզում արևային էլեկտրակայաններ է տեղադրել 20 դպրոցներում՝ Աճանանի, Ալվանքի, Գորիսի թիվ 3, Խոտի, Սիսիանի թիվ 5, Տեղի թիվ 1, Տեղի թիվ 2, Գորիսի թիվ 2, Սիսիանի թիվ 1, Քարաշենի, Դաստակերտի, Շաքիի, Արծվանիկի, Կապանի թիվ 11, թիվ 7, թիվ 12, թիվ 13, Մեղրիի թիվ 1, Իշխանասարի, Շվանիձորի դպրոցներում։
2024-ին այս նախաձեռնության ֆինանսավորող կողմը Ֆրանսիան էր։
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքներ (ջերմոցներ) է հիմնել մարզի 11 դպրոցներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59