Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ Է ՄՏՆՈՒՄ

17.10.2024

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)՝ Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության ու զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալը։
Հիշեցնենք, որ ԵՆԲ-ի կողմից նախատեսվող շրջանակային վարկի միջոցներով Սյունիքում ծրագրեր կիրականացվեն, որոնց հիմնական ուղղություններն են հանրային առողջապահությունը, կրթական շենքերի նորոգումը, ջրամատակարարման համակարգերի բարելավումը։
Վարկի շրջանակներում Սյունիքի դիմակայությանն ուղղված ծրագրի հայեցակարգը կազմվել է ըստ մարզպետի աշխատակազմի առաջարկների ու մարզի խնդիրների առաջնահերթությունների վերաբերյալ կատարած վերլուծական աշխատանքի արդյունքում։
Մարզպետի տեղակալը ողջունել է հյուրերի հերթական այցը Սյունիք, շնորհակալություն հայտնել նախատեսվող ծրագրերի շրջանակում մինչ այժմ կատարված աշխատանքի ու համագործակցության համար՝ նշելով, որ իրականացվելիք ներդրումների ոլորտները շատ կարևոր են մարզի համար։
Հյուրերը պատմել են այն աշխատանքի մասին, որ մինչ այժմ կատարել են ՀՀ տարբեր նախարարությունների ու պետական գերատեսչությունների հետ՝ մարզում նախատեսվող ծրագրերի համատեքստում։
Հանդիպման ընթացքում, կատարված նախապատրաստական աշխատանքներից հետո, ևս մեկ անգամ կողմերը քննարկել են յուրաքանչյուր բնագավառում իրականացվելիք ծրագրերի մանրամասները՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս փոխգործակցել՝ ի շահ մարզի ու նրա բնակիչների։
Նշենք նաև, որ այս օրերին ԵՆԲ-ի ներկայացուցիչները մարզում այցելում են այն վայրեր ու կառույցներ, որոնք ընդգրկված են հայեցակարգում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-19 17:01:59