Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ
18.10.2024
Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը աշխատանքային այցով եղել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։
Տնօրեն Արարատ Վարդանյանի ուղեկցությամբ նա շրջել է կառույցում, ծանոթացել շենքային ու շահառուների բուժման հնարավորություններին, նրանց կենցաղին, առօրյային, աշխատանքի ու ժամանցի պայմաններին։
Տնօրենի հետ մարզպետի տեղակալը խոսել է դիսպանսերի խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին։